Մամուլի ազատութեան միջազգային օրուան նշումը մեզի համար բնականաբար հայեացքները կ՛ուղղէ դէպի հայկական լրատուադաշտ` իր հայաստանեան եւ սփիւռքեան բաժիններով:
Նկատառելի է անշուշտ, որ մեր հայրենիքին մէջ վերջերս շատցած են մամլոյ ներկայացուցիչներուն դէմ դատ բանալու երեւոյթները: Հսկայական գումարներու պահանջով յատկանշուած դատական դիմումները կը բացայայտեն խնդրոյ առարկայ մամուլը փակել տալու նպատակը: Յայտնապէս մամլոյ համապատասխան օրէնքները չեն բիւրեղացած տակաւին` ճշդելու համար, թէ ի վերջոյ ո՛ւր է այն սահմանագիծը, որմէ անդին պէտք չէ անցնի հրապարակագիրը կամ լրագրողը` քննադատութիւն կատարելու կամ ճշմարտութիւն բացայայտելու իր առաքելութեան ընթացքին:
Խօսքը անշուշտ ազատ, բայց պատասխանատու մամուլ հասկացողութեան մասին է: Կ՛անդրադառնանք անշուշտ, որ հարցերը առաւելաբար կը կեդրոնանան տպագիր մամուլին վրայ: Մինչ, անհետեւանք կը մնան ելեկտրոնային մամուլին կից պաշտօնապէս հաստատուած պլոկի վրայ երեւցած քննարկումներու բաժինին մէջ յայտնուող գաղափարները, ամբաստանութիւնները, մեղադրանքները: Հակասութիւնը այս պարագային այն է, որ մինչ տպագիր մամուլը, որ շատ պատճառներով գոյութեան կռիւ կը մղէ, ընթերցողներու կայուն թիւ պահելու մղձաւանջը կ՛ապրի, իսկ ելեկտրոնայինը ընթերցող նոր լսարաններ կը նուաճէ, ուշադրութեան կեդրոնին յայտնուածը կը շարունակէ մնալ տպագիր մամուլը: Դատական դիմումները բոլորը կը վերաբերին տպագիր մամուլին:
Հարցը այն է, որ դաշտը` իր ամբողջական հասկացողութեամբ չէ կանոնակարգուած: Ելեկտրոնայինի պարագային կը գործէ անտառի օրէնք. յղումները կը բացակային, տեղեկութիւններու աղբիւրները չեն նշուիր, մեղադրանքները չեն հիմնաւորուիր յաճախ եւ ասեկոսային նիւթերը կը շրջանառուին բազմապատկումներով յաւելեալ ընթերցողներուն հասնելով` քան տպագիր մամուլը:
Այս հակասական իրականութիւնը կը մղէ տուեալ թերթի պատասխանատուները զատորոշելու տպագիր եւ ելեկտրոնային միեւնոյն մամուլին բովանդակութիւնը: Տպագիրը կը ցուցաբերէ յաւելեալ պատասխանատուութիւն եւ զգուշաւորութիւն, մինչ ելեկտրոնայինը կ՛արշաւէ սանձարձակ, յատկապէս պլոկներու ճամբով:
Դեղատոմսերը յստակ չեն այս պարագային: Դրական առումով ինքնագրաքննութեան ակնկալութիւն կայ, ազատութիւնն ու պատասխանատուութիւնը միաժամանակ կիրարկելու լրագրական արուեստի հմտութեան ցուցաբերումով:
Լրագրողներու իրաւունքներու պաշտպանութեան գրասենեակներու եւ կազմակերպութիւններու տարեկան գնահատականները անպայման պէտք է նկատի ունենալ եւ ըստ այնմ դիտարկել լրատուադաշտն ու այնտեղ երեւցող հիմնախնդիրները: Առանց անտեսելու քաղաքական շարժառիթներու ներշնչումը այդ զեկուցումներուն բովանդակութեան վրայ:
Սփիւռքեան կողմն աշխարհի աւելի մխիթարական չէ իրականութիւնը: Եթէ հայրենիքի մէջ աստղաբաշխական գումարներ կը պահանջուին անհիմն մեղադրանքի դիմաց` սպառնալով թերթի գոյութեան, ապա սփիւռքի մէջ նիւթական անձուկ պայմանները կ՛առաջնորդեն թերթի փակումին: Տակաւին, չենք խօսիր սփիւռքահայ մամուլին տեղական օրէնքներու նկատառման եւ համապատասխան լրատուութիւններ հրապարակելու կամ չհրապարակելու երեւոյթներուն մասին:
Սփիւռքահայ մամուլին պակսողը քննարկումներու որակն է, բազմակարծութեան բացակայութիւնը, կառուցողական քննադատութիւնն ու ինքնաքննադատութիւնը, հրապարակային բանավէճերը: Այս բոլորը ազատ մամուլի կայացման կարեւոր բաղադրատարրեր են, որոնց կիրարկման նախաձեռնութիւնը մամուլի պատասխանատուներունը կը նկատուի:
Հայկական մամուլը այսօր հեռու է իշխանութեան չորրորդ յենասիւնը նկատուելէ: Հանրային կարծիքի ձեւաւորման համար անիկա իրօք կրնայ ազդեցիկ դերակատարութիւն ունենալ: Խնդիրը այն է, որ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ սփիւռքի մէջ հանրային կարծիքի ազդեցիկութիւնը` հիմնական որոշումներու կայացման գործընթացին վրայ խիստ խնդրոյ առարկայ է:

ինչ քննարկումներ պիտի լինեն սփյուռահայ մամուլում, եթե մի խումբ յուրայիններով գրում, մրում ու անցնում եք: քննարկում կլինի, եթե նախ Ձեր թերթում /կոնկրետ Ազդակ-ի մասին եմ ասում/, քոմենթներ գրելու հնարավորություն լինի, երկրորդ Ֆեյսբուք դնում եք միայն այնպիսի նյութեր, որ քննարկում չլինեն: հետո նկատել եմ նայեւ, որ սուր գրառումները հանում եք: մի խոսքով, Ազդակի մեջ երբեմն սուր հոդվածներ հանդիպում եմ, բայց ֆեյսբուքի էջում,կամ բլոգում չեն դրվում այդ նյութերը: օրինակ վերջերս մի հոդված կար, անանուն, ուր քննադատություն կար մի գրողի գրքի շնորհանդեսի մասին: այս նյութը որ դրվեր բլոգ կամ ֆեյսբուք հաստատ քննարկումներ կլինեին,, բայց չեք դնում, քանի որ դուք ձերոնցով ասում ,խոսում եք ու թվում է թե ձեզանով վերջանում է ամեն ինչ, մինչդեռ տների խոհանոցներում ըսի ըսավները չեն դադարում: արդյոք ճիշտ չէ խոհանոցային խոսակցությունները բերել բաց դաշտ, որն էլ կնպաստի առաջընթացին, թե չէ մտքի բթացումն ակնհայտ է դառնում: ես հաստատ վեր նշածս հոդվաագրին մի հարց կտայի, "արդյոք գիտի թե Երուխանը ինչ կրթություն է ունեց՞ել", : գրելու համար համալսարան պետք չէ գնալ, դա ի վերուստ է: չնայած չգիտեմ անգամ Հակոբի գրքի բովանդակությունը, նույնիսկ կարող է վատը լիներ, բայց հոդվածագիրը գիրքը չէր վերլուծել , այլ անիմաստ բաներ էր գել: մի խոսքով, սա ուղղակի մեկ օրինակ: Մարինե
ReplyDeleteիրոք որ "Ազդակ"ում երբեմն շատ համարձակ բաներ կկարդանք: Օրինակ մեջբերում եմ մի հոդվածից."Խօսելով խաչագողի տիպարին մասին` Թրուանց ըսաւ, որ ան գարշելի է, որ փճացած եւ անբարոյականացած հասարակութեան ծնունդն է եւ որ կը շրջի քաղաքէ քաղաք, կայսրութենէ կայսրութիւն, ուր կերպարանափոխուելով դրամ կը շորթէ, կը սպաննէ, գիտելիքներով կը յաղթէ օտար զրուցակիցներուն եւ մարդիկը խաբելով կը համոզէ, որ հրաժարին իրենց դրամներէն:"
ReplyDeleteՀ.Գ. Րաֆֆին վեպը սկսում է այսպես "Ինչ է խաչագողը" եւ երկար գրում է խաչագողի մասին, բայց ոչ մի տող մեզ թույլ չի տալիս խաչագողին համարելու "գարշելի', ինչպես որ բանախոսն է ասել, ուզում եմ երևակայել Րաֆֆու արձագանքը եթե ողջ լիներ:Ճ բրավո, հարգում եմ համարձակ մարդկանց , որոնց կարծիքով իրանք իրավունք ունեն սահմաններ անցնելու եւ զարմանալին տրվում է հնարավորություն այդ անելու և հազարավոր ընթերցողներ կուլ են տալի այդ կերակուրը:
"
կարծիքի ազատությունը ենթադրում է, որ մարդ կարող է արտայատել իր տեսակէտը։ Եթէ այլ տեսակէտ էլ կա դա էլ կը տպագրւի եթէ ի հարկէ չի հակասում մամուլի կողմէ ճշդւած չափորոշիչներին (վիրաւորանքները եւ անյարմար ոճերը բացառելով)։
ReplyDeleteԿներեք, եթե ուշադիր կարդաք Րաֆֆու վեպի առաջին մասը՝ «Ի՞նչ է խաչագողը» ենթավերնագիրը, այնտեղ կհանդիպեք այս տողերին. «Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է»:
ReplyDeleteՈւրեմն Րաֆֆին գրել է, որ խաչագողը գարշելի տիպ է: Նորից կարդացեք:
:))))Անանուն ջան, ես էլ հենց դա եմ էլի ասում: բանախոսը վերցրել է "Ինչ է խաչագողը" հատվածից ու" քոփի փաստ" է արել ուղղակի: Բայց այդ մասում րաֆֆին նկարագրում է թե ինչ էր պատկերացումը խաչագողի մասին: իսկ ամբողջ վեպը գրված է հենց նրա համար, որ խաչագողը բոլորովին էլ գարշելի չի: Որեւէ վերլուծություն անելիս պետք է շատ զգույշ լինել, հատկապես մեջբերումների պարագայում: ես նորից կարդալու պետք չունեմ, շատ լավ գիտեմ, որ բանախոսը վերցրել , հենց նախաբանն է կարդացել ու իր խոսքը սահմանափակել է դրանով: նախաբանից մեջբերումներով կառուցել է միտքը: Էլ վեպն ինչու է գրել Րաֆֆին? : Ուրեմն հերոսը գարշելիի մեկն է՞ր: դուք նման տպավորություն եք ստացել վեպը կարդալո՞ւց:
ReplyDelete