Sep 1, 2010

ԳՆԱ՞Լ, ԹԷ՞ ՉԳՆԱԼ ՎԱՆ

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ,

Յատուկ «Ազդակ»ի համար


Սեպտեմբերի 19-ին Վանայ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ, 1915-ից յետոյ, տրուելու է սուրբ պատարագ: 2007-ի մարտին Սուրբ Խաչը վերանորոգուելուց յետոյ, պաշտօնապէս բացուեց որպէս թանգարան «Աքտամար» թրքացուած անունով, որտեղ եկեղեցական արարողութիւններն արգելւում են: Եկեղեցու վրայ թուրքական իշխանութիւնները արգելեցին խաչ տեղադրել` հակառակ Պոլսոյ հայոց պատրիարքութեան խնդրանքներին: Թուրքական կողմը քարոզչական նպատակներով լաւագոյնս օգտագործեց այդ առիթը: Նոյնը, բնականաբար, անելու է այս անգամ` մէկանգամեայ պատարագի փաստն օգտագործելով իբրեւ թուրքական հանդուրժողականութեան դրսեւորում փոքրամասնութիւնների նկատմամբ, յարգանք պատմութեան եւ համաշխարհային ժառանգութեան հանդէպ:

Հայաստանի իշխանութիւնները, ինչպէս կարելի է ենթադրել նրանց խօսնակների ու լրատուամիջոցների պահուածքից, չեն խրախուսում հայերին ներկայ գտնուելու սուրբ պատարագին: Մեր երկրի առաջին դէմքերը դառնացած ու մինչեւ հոգու խորքը վիրաւորուած են թուրքերից` վարչապետ Էրտողանից, արտաքին գործերի նախարար Տաւութօղլուից եւ, մասամբ` մշտապէս պեխերի տակ ժպտացող նախագահ Կիւլից: Պատճառը պարզ է` թուրքերը երկու տարի «ֆութպոլ խաղալուց» յետոյ ոչ միայն վերջ չտուեցին Հայաստանի շրջափակմանը, չհաստատեցին դիւանագիտական կամ այլ կարգի յարաբերութիւններ Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցում շարունակեցին իրենց ազրպէյճանանպաստ կեցուածքը, այլ նաեւ սպառնացին, թէ Թուրքիայից կը վտարեն «հազարաւոր հայաստանցիների»: Ու հիմա իրենց թուրք գործընկերներից վիրաւորուած Հայաստանի իշխանութիւնները գործի են դրել իրենց «ծանր հրետանին»` իշխանամէտ գործիչները, քաղաքագէտները, պատմաբան-արեւելագէտները, լրագրողները, որոնք հայաստանցիներին խելք են սովորեցնում, թէ` գիտէք, պէտք է ընդհանրապէս հրաժարուել Վան գնալուց եւ պատարագին մասնակցելուց, քանի որ թուրքերը դա շահարկելու են:

Անկասկած թուրքերը շահարկելու են: Իսկ եթէ ոեւէ հայ, անգամ պոլսահայ, չգնայ Աղթամար, ինչը բացառւում է, թուրքերը դա չե՞ն շահարկելու: Ինչպէս 2007-ին, երբ որպէս թանգարան վերաբացւում էր Սուրբ Խաչը, այնպէս էլ այսօր Թուրքիան շատ լաւ հաշուարկ է կատարել եւ փորձելու է սեպտեմբերի 19-ի սուրբ պատարագը համաշխարհային հանրութեանը հնարաւորինս «թանկ վաճառել»: Եւ այդ հարցում մի քանի հարիւր հայերի ներկայութիւնը կամ բացակայութիւնը ոչինչ կամ գրեթէ ոչինչ չի փոխելու: Սակայն արդեօք Հայաստանը, որպէս պետութիւն, իսկ սփիւռքը, որպէս պահանջատէր ու իրական տէր մեր Սուրբ Խաչի, Մշոյ Սուրբ Կարապետի, Անիի կիսականգուն եկեղեցիների, մզկիթի վերածուած Կարսի Սուրբ Առաքելոց վանքի ու բազմաթիւ այլ կոթողների, չունե՞ն անելիք, բացի հաւատացեալ հայերին յորդորելուց ու խելք սովորեցնելուց: Խօսքը չի վերաբերում քարոզչական նպատակներով ու շատ պարզունակ այն յայտարարութիւններին, որ այսօր անում են հայ իշխանամէտ գործիչներն ու ոչ միայն նրանք: Նրանց մեծ մասն ասում է. «Չէ, չպիտի գնալ Վան, քանի որ թուրքերը մեր ներկայութիւնը շահարկելու են»: Կայ մէկ այլ, շատ աւելի փոքր խումբ, որն ասում է. «Իսկ ինչո՞ւ չգնալ Վան, չէ՞ որ Սուրբ Խաչը մերն է, չէ՞ որ մեր ներկայութեամբ կարող ենք աշխարհին ցոյց տալ, որ դա մեր եկեղեցին է, որ հայկական է, որ թուրքերը ոչ միայն հայութեանն արմատախիլ են արել իրենց հայրենիքից, այլ զաւթել մեր տներն ու եկեղեցիները»:

Ես, որպէս լրագրող, 2007-ի մարտին ներկայ եմ եղել Սուրբ Խաչի բացման արարողութեանը եւ հաւատացնում եմ, որ այդ միջոցառմանը ներկայ էր ընդամէնը մի քանի հարիւր մարդ, որից մի մասը հայեր էին Հայաստանից, սփիւռքից ու Պոլսից: Ես, որպէս լրագրող, սեպտեմբերի 19-ին եւս ներկայ եմ լինելու սուրբ պատարագին եւ կարող եմ վստահ լինել, որ այս անգամ էլ միջոցառմանը ներկայ է լինելու ընդամէնը մի քանի հարիւր մարդ: Ովքեր գոնէ մէկ անգամ եղել են Վանում, կարող են հաստատել, որ ուղղակի ֆիզիքապէս հնարաւոր չէ Սուրբ Խաչում կազմակերպել միջոցառում հազարաւոր մարդկանց ներկայութեամբ: Անշուշտ թուրքերը արդէն իսկ իրականութեանը չհամապատասխանող լուրեր են տարածում, թէ հազարաւոր հայեր են ներկայ լինելու, թէ` Վանի հիւրանոցներն արդէն զբաղեցուած են, որ քաղաքի բնակիչներն են իրենց տներում հիւրընկալելու հայերին ու միւս հիւրերին: Այս ամէնը, սակայն, քարոզչութիւն է, պարզունակ «թուրքապատում», որին լծուել են թուրքերը պետական մակարդակով, եւ որի դէմ պայքարելը, իմ կարծիքով, Հայաստանի ու սփիւռքի կողմից անիմաստ է ու անտեղի ջանքերի վատնում:

Հայաստանը եւ սփիւռքը սեպտեմբերի 19-ին, որպէսզի իրենց ձայնը հասնի համաշխարհային հանրութեանը, պէտք է այլ քայլեր կատարեն: Ընդ որում, այդ քայլերը պէտք է բխեն իրականութիւնից եւ չլինեն պարզունակ քարոզչական ու հակաթուրք ձեռնարկներ:
Առաջին. հայաստանցիները եւ սեպտեմբերի 19-ին Հայաստանում գտնուող սփիւռքահայերը կարող են բողոքի խաղաղ երկու տարբեր ցոյցեր կազմակերպել կողպուած թուրք-հայկական երկու սահմանադռների մօտ` Մարգարայում եւ Ախուրեանում: Քանի որ Թուրքիան 1993-ից ի վեր թշնամական աքթ է իրականացնում Հայաստանի նկատմամբ ու փորձում է շրջափակման միջոցով ծնկի բերել մեր երկիրը, Սուրբ Խաչի պատարագը լաւ առիթ կը լինի, որպէսզի միջազգային հանրութեանը եւս մէկ անգամ յիշեցնել, թէ իրականում ինչպիսին է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Ցոյց տալ, որ իրական Թուրքիան սահման փակող եւ պարբերաբար սպառնացող Թուրքիան է եւ ոչ թէ Սուրբ Խաչում մէկ անգամ սուրբ պատարագ թոյլատրող Թուրքիան: Բնականաբար միջազգային առաջատար լրատուամիջոցները, անկախ նրանից հայերը կը մասնակցեն Սուրբ Խաչի պատարագին, թէ ոչ, այդ ձեռնարկը լայնօրէն լուսաբանելու են: Վստահաբար այդ նոյն լրատուամիջոցները միաժամանակ կը լուսաբանեն նաեւ Մարգարայի եւ Ախուրեանի խաղաղ ցոյցերը, եթէ հայերը նման բան իրաւամբ կարողանան կազմակերպել: Հայաստանի մայրաքաղաքից մինչեւ հայ-թուրքական սահմանադուռ` Մարգարայ, ընդամէնը 40 քմ է, իսկ մեծութեամբ երկրորդ քաղաքից` Գիւմրիից մինչեւ Ախուրեան, որտեղով անցնում է Հայաստանը Թուրքիային կապող եւ պարապուրդի մատնուած երկաթուղին, մօտ 10 քմ: Նախագահ Սարգսեանի ու Հայաստանի գործող իշխանութիւնների ձախողուած «ֆութպոլային դիւանագիտութիւնից» յետոյ միջազգային հասարակական կարծիքը փոխուել է ի վնաս Հայաստանի այն իմաստով, որ արդէն երկու տարի որեւէ խոշոր պետութիւն կամ միջազգային կազմակերպութիւն այլեւս Թուրքիային չի յիշեցնում Հայաստանը շրջափակման տակ պահելու անթոյլատրելիութեան մասին: Սեպտեմբերի 19-ը լաւ առիթ է դա յիշեցնելու:
Երկրորդ. սեպտեմբերի 19-ին աշխարհի հայաշատ մայրաքաղաքներում կարելի է կազմակերպել մոմերով բողոքի խաղաղ ցոյցեր Թուրքիայի դեսպանատների, հիւպատոսարանների եւ այլ կարգի պաշտօնական ներկայացուցչութիւնների առաջ: Համաշխարհային լրատուամիջոցները Սուրբ Խաչի պատարագի հետ միաժամանակ դրանք էլ կը լուսաբանեն: Մոմերով խաղաղ այդ ցոյցերի ընթացքում կարելի է նաեւ պաստառներով պատմել Արեւմտեան Հայաստանի հայկական այն վանքերի, եկեղեցիների ու միւս յուշարձանների մասին, որոնք վերածուել են մզկիթի, քանդուել են կամ պարզապէս անուշադրութեան մատնուել: Դա լաւ առիթ կը լինի նաեւ պահանջել, որպէսզի Սուրբ Խաչը, մզկիթի վերածուած Կարսի Առաքելոցը եւ միւս եկեղեցիները վերադարձուեն Պոլսոյ պատրիարքարանին եւ հայ նուիրապետական աթոռը որոշի, թէ ե՛րբ անցկացնի պատարագ կամ կրօնական այլ ձեռնարկ:

Այստեղ արժէ յիշեցնել 2008-ի սեպտեմբերի 6-ը, երբ նախագահ Կիւլը վեց ժամով այցելեց Երեւան: Այդ օրերին Հայաստանի իշխանութիւնները, լրատուամիջոցների մեծ մասը այն աստիճանի էին ոգեւորուած, որ, մի պատգամաւորի խօսքերով` «կարծես գտել էին իրենց կորցրած եղբօրը»: Բացառութիւն էր միայն Դաշնակցութեան կազմակերպած խաղաղ ցոյցը օդանաւակայանում, Երեւանի բոլոր այն փողոցներում, որտեղով անցնում էր Թուրքիայի նախագահի մեքենան: Համաշխարհային լրատուամիջոցներն այդ օրերին գերազանցապէս ցոյց էին տալիս սեպտեմբերեան արեւի տակ հրճուանքից պայթող Կիւլի ու Սարգսեանի դէմքերը, երկու նախագահների ձեռքով ողջոյնները «Հրազդան» մարզադաշտում հաւաքուած հայ ու թուրք ֆութպոլասէրներին, նրանց անսահման ուրախութիւնը` անկախ նրանից, թէ որ խումբն էր կոլ խփում (կոլ խփում էին միայն թուրքերը): Հայ-թուրքական բարձր մակարդակի այս աննախադէպ ողջագուրման ժամերին միակ սթափ ձայնը գալիս էր Երեւանի փողոցներում կանգնած մարդկանց ձեռքերին պահած պաստառներից` «Ես Վանից եմ», «Ես Կարսից եմ», «Ես Մուշից եմ», «Իմ տունը թողել եմ Վանայ ծովի ափին»...

33 comments:

  1. Քաղաքական մօտեցումով զարգացած տրամաբանութիւն։ Միայն ցոյցեր»ով ա՛յդ օրը կարելի է հակակշռել թուրքերուն սարքած շօն։ Միանշանակ համաձայն եմ Թաթուլ Յակոբեանի առաջարկին
    Օհան

    ReplyDelete
  2. inchou nerga bidi ella hotvadsakire
    Nigol

    ReplyDelete
  3. Թաթուլ իսկ բացի այս հոդվածից, այս գաղափարը/միտքը/ որեւէ տեղ գրել ես? եւ ինչու այսքան ուշ, քանի ամիս է հայկական թերթերն ու սոց. ցանցերը ողողված են այս թեմայի մասին հոդվածներով, ես համենայն դեպս ոչ մեկի կողմից նման առաջարկ չեմ կարդացել ,չնայած ասեմ, որ շաաատ լավ միտք է: այսինքն արդյոք կարող ենք տասնութ օրվա մեջ կազմակերպել այն ինչ դու առաջարկում ես: Աննա

    Յ.Գ. իսկ Նիկոլին ասեմ, որ հոդվածագիրը չի մասնակցելու, ինքը նշել է, որ երկու տարի առաջ ներկա է եղել Ս. Խաչի բացմանը որպես լրագրող:

    ReplyDelete
  4. Ես, որպէս լրագրող, սեպտեմբերի 19-ին եւս ներկայ եմ լինելու սուրբ պատարագին եւ կարող եմ վստահ լինել, որ այս անգամ էլ միջոցառմանը ներկայ է լինելու ընդամէնը մի քանի հարիւր մարդ:
    harkeli Anna.ays doghere hotvadsin metch en
    Nigol

    ReplyDelete
  5. մէկ շաբաթը բաւարար է որ երկիրներուն մէջ եւ Հայաստանի մէջ ցոյցեր կազմակերպուին։ Առաջարկը շատ գործնական է.կարեւորը համոզումը ըլլայ եւ գործի լծուին բոլորը։
    Տ.Հ.

    ReplyDelete
  6. այո,ուրեմն ես էի սխալ կարդացել պ. Նիկոլ:
    դե ձրի գնալու առիթ է, պիտի գնա Թաթուլը,առիթն ինչի բաց թողնի, մեզ էլ կասի հելեք ցույց արեք, դե դու կազմակերպի, Սիվիլիտասը թող կազմակերպի:առաջին շարքում կանգնի, մենք էլ ասենք "գնանք Թաթուլի հետեվից":
    Աննա

    ReplyDelete
  7. Payts our Eyin Artyok Ayt Hyurengal Vanetsi Tourkere yerp Milyonavor Anmegh Hayer ge Morteveyin yev ge charteveyin.........Anshoushd Chknal Vorovhedev Yes Antsnabes Tourkin Voryeve Meg Dvadz khosdoumin Chem Havadar

    ReplyDelete
  8. Tatul HakobyanSeptember 02, 2010

    Dear Anna, unfortunately Civilitas will not pay me. I am visiting Western Armenia every year twice or more and every time I am covering my expanses by selling my articles and photos to various Armenian and international media outlets.

    Sireli Anna, dzri paniry miain mkneri hamar e. Cavum em, vor aidqan char es. Baic srtit mot chyndunes im gracy. Aveli lav e mish im hodvatcnery kardas.

    Tatul from Yerevan

    ReplyDelete
  9. Aistexh grvatc mi qani commentneric parz dartcav, vor hayery ailyntranqail kartsiqy lselu pokharen zbagvum en pitakavorumnerov. Haery, cavoc, aidpisin en. Haery, cavoq, parzunak zhogovurd en.

    ReplyDelete
  10. Պ.Թաթուլ ես իմ առաջին մեկնաբանության մեջ գրել եմ, որ Ձեր առաջարկը շատ լավ է, բայց ուշադիր չէի կարդացել, որ դուք ներկա եք լինելու: Ուրեմն դուք գնում եք մասնակցելու թուրքերի շոուին, իսկ մյուսներին խորհուրդ եք տալիս ցույց կազմակերպել: իսկ եթե ես ձեզ ասում եմ առաջնորդեք մեզ, ես դառնում եմ չար? կարծում եմ Ձեր արձագանքի մեջ կա այն, ինչ դուք ինձ եք վերագրում:շարունակեք գրել:Կարծում եմ մեր իրականության մեջ լավ գրողներ շատ կան, գրելը մի բան է, գործելը` մեկ այլ բան:
    իսկ անանունին ասեմ, որ ես որեւէ մեկին չեմ պիտակավորում, կարծեմ հակառակը. ենթարկվեցի պիտակավորման: Աննա

    ReplyDelete
  11. Եւ հիմայ ալ պիտի երգենք....«Միայն ցոյցով կայ, Հայի փրկութիւն.......»: Սա է Նահանջը առանց երգի......
    Խ.

    ReplyDelete
  12. Tatul HakobyanSeptember 02, 2010

    Սիրելի Աննա, ես դեմ չեմ լինի, եթե Դուք գնաք Վան և որպես լրագրող կամ պարզ ականատես գրեք, թե ինչ է այնտեղ կատարվել, որպեսզի թուրքական մամուլից չիմանանք, թե ինչ է իրականում եղել։ Ես, որպես լրագրող, իրավունք չունեմ ցույցի մասնակցել, մասնագիտությունը թույլ չի տալիս, ես կարող եմ լինել ցուցարարների մեջ, բայց կրկին միայն ու միայն լրագրող։ Վատ գաղափար չէ, դուք գնացեք Վան, ծախսեք ձեր միջոցները, արժե, հավանաբար Կորուսյալ Երկիրը չեք տեսել, իսկ եթե տեսել եք, ավելի լավ, հոդվածներ գրեք, մենք էլ կարդանք-իմանանք, թե ինչպես է անցել հերթական «թուրքապատումը»։

    ReplyDelete
  13. Tatul HakobyanSeptember 02, 2010

    Ընդհանրապես, եթե որևէ մեկը ցանկություն ունի գնալու Արևմտյան Հայաստան, պարտադիր չէ այս օրերին, որևէ ժամանակ, գրեք ինձ, հատկապես եթե առաջին անգամ եք գնում, ես կառաջարկեմ շատ հետաքրքիր երթուղի, որ հնարավորինս քիչ գումար ծախսելով հնարավորինս շատ բան տեսնեք։ Իմ էլ․ փոստի հասցեն է tatul.hakobyan@gmail.com, իմ բջջայինի համարն է 091 42 64 35

    ReplyDelete
  14. ge shenorhavorem Tatuli katch,tapantsig yev vokhtchmid arachargnere.Tatule mezi hamar ge sharounage menal amenaentertsvogh hayasdantsi lerakroghe.
    Khoren

    ReplyDelete
  15. Կ՛առաջարկեմ բոլոր զրուցակիցներէն խորքային քննարկել Թաթուլ Յակոբեանի առաջարկը։ Միակն է, որ թրքական շօն տապալելու առաջարկ կատարած է։ Նման միջոցառում պետութիւն ի՛նք պէտք է նախաձեռնել տար. Դաշնակցութիւնը որ Կիւլի այցելութեան առիթով ցոյց կազմակերպած էր, հիմա ալ պէտք է ընէր։ Յօդուածին մէջ կը քննադատուի նաեւ այս բացը, որ ստեղծած են թէ պետութիւնը եւ թէ կուսակցութիւնները։
    Կարելի չէ ձեռնածալ մնալ եւ մասնակցեցէք կամ մի մասնակցիք ըսել։ Այս բոլորին դիմացը նախաձեռնել պէտք է։ Թաթուլ Յակոեանը իր ճիշդ դերին մէջ է։ Պետութիւնը եւ կուսակցութիւնները իրենց դերին մէջ չեն։
    Ժան Աւետիսեան
    Ֆրեզնօ

    ReplyDelete
  16. Պետութեան կեցուծաքին մէջ դրական բան կը նկատեմ։ ֆութպոլային դիւանագիտութեան խաղը կարծես աւարտած է։ Բռնցքամարտի դիւանագիտութիւնը սկսած է կարծես։ Հայաստանի իշխանութիւնները կոչ կ՛ընեն չմասնակցելու։
    Մանօ

    ReplyDelete
  17. jeane gese bedoutyune yev gousagtsoutyunnere irents terin metch chen.manon gese bedoutyune teragan teri metch e.gardses noren goukan gor tashnatsoutyune meghavor e eselou.tartsank tartsank noren nouyn deghe yegank
    Nigol

    ReplyDelete
  18. Կ’առաջարկեմ բողոքի ցոյց կազմակերպել Ախթամար կղզիին վրայ, պատարագէն առաջ կամ վերջ, ինչպէս որ աւելի յարմար է։ Ուխտաւոր ներկաները կրնան իրենք իրենց մէջ որոշել ցոյցին մանրամասնութիւնները։ Մէկը մօտաւորապէս գիտէ՞ թէ քանի՞ ուխտաւոր ներկայ պիտի ըլլայ։ Թրքահայերը կը վախնան անշուշտ, բայց միւս սփիւռքահայերը կրնան բաներ մը ընել, անշուշտ զգուշութեամբ, առանց իրարու գլուխ պատռելու։ Չէ՞ որ Թուրքիա “ժողովրդավար” երկիր է։ Կարելի՞ է ցոյցի արտօնութիւն առնել նախօրօք։

    Յովակիմ

    ReplyDelete
  19. Baron Hovaguim, g gardzeyi asge nvaz "khag" arachargner bidi trveyin ays echin vra. .....
    Kersam

    ReplyDelete
  20. Թաթուլ ՀակոբյանSeptember 03, 2010

    Պարոնյաք, շատ լավ է, որ արձագանքում եք։ Ասեմ, որ երևի կյանքում առաջին անգամ եմ բլոգային բանավեճի մասնակցում։ Կշարունակեմ այս թեմայով իմ տեսակետները ներկայացնել և մասնակցել քննարկմանը, եթե բոլորս պահենք էթիկայի կանոնները և անձնավորված վիրավորանքներ չհասցնենք։ Միանգամից պատասխանեմ, որ այսօր, սեպտեմբերի 3-ին ԱԶԳ օրաթերթը նույնությամբ, առաջին էջում, դրել է այս հոդվածը։ Երկրորդ, Վանի Ախթամարի կղզու վրա ցույց անելը լավ միտք է։ Օրինակ, մենք՝ լրագրողներս Բուրսայում ֆուտբոլային խաղի ժամանակ հայկական դրոշ էինք պարզել մի քանի հատ և տեսնեիք, թե ինչպես են թուրքերը սուլում մեր վրա։ Իմ կողքին նստած էր Հայաստանի ամենահամարձակ լրագրողներից Էդիկ Բաղդասարյանը, ով նույնպես ձեռքին եռագույն ուներ և մենք միասին գոռում էինք Հա-յաս-տան։ Բայց մեր ձայնը խեղդվում էր թուրքերի Թյուր-քի-յե, Թյուր-քիյե վանկարկումների տակ։ Իսկ երբ խաղի սկզբում հնչեց Մեր Հայրենիքը, թուրքերը իրենց սուլոցներով խեղդեցին Մեր Հայրենիքը նույնպես։ Էդիկ Բաղդասարյանը, որին բազում անգամ սպառնացել են սպանելև ով ենթարկվել է բանդիտական հարձակման, շրջվեց ու ինձ ասաց․ Թաթուլ, կյանքում այսքան ընկճված չեմ եղել։ Այս մասին ես մանրամասն կգրեմ Ազդակի առաջիկա համարներից մեկում։
    Ինչ վերաբերում է Աղթամարում ցույցին, լավ գաղափար է, գիտեք, անշուշտ, թուրքերը կսուլեն, գուցե նաև հարձակվեն մեզ վրա, հուսամ մեզ ծովը չեն նետի։

    ReplyDelete
  21. պ.Թաթուլ, շատ ուրախ ենք, որ Ձեր բլոգային առաջին բանավեճը եղավ Ազդակ բլոգում, քանի որ Ազդակ բլոգն իր ստեղծման օրից ինչ նյութ որ դրել էր, հեղինակը չէր արձագանքում կոմենտներին:դուք այդ առումով էլ առաջինն եք, այնպես որ լավ կլինի, որ մյուսներն էլ օրինակ վերցնեն Ձեզանից:Նշանակություն չունի փոխադարձ վիրավորանքները, վիրտուալ շփումների ժամանակ դա անխուսափելի է, հատկապես, որ մենք տաքարյուն ժողովուրդ ենք:
    Ես համոզված եմ ,որ եթե Էդիկ Բաղդասարյանը այս անգամ էլ է Թուրքիա գնալու, ինքը երկրորդ անգամ է ապրելու ընկճվածությունը:իսկ ցույց չեք կարող կազմակերպել, մի մոռացեք, որ գործ ունենք թուրքի հետ:Ավելի լավ է մենք մեր տնտեսության զարգամցմամբ զբաղվենք ,գիտությունը զարգացնենք ու մտածենք ատոմային ռումբի մասին, այ էդ ժամանակ թուրքի հետ կարող ենք խոսել: Իսկ թուրքերի հետ քաղաքկիրթ ճանապարհ չեմ տեսնում, չգիտեմ կարող է ես շատ վատ մարդ եմ ու չար, համենայն դեպս թուրքը մնում է թուրք:Շնորհակալ մե արձագանքելու եւ մեր կոմենտները չարհամարհելու համար: Աննա

    ReplyDelete
  22. Sireliner, y dess ayn lourin , te Tourkere Sp Khatch yegeghetsvo kmpetin Khatch bidi tchdeghatren, arten mer zruts'e ayl oughutyun bedk e arne. Inchbes gsen, "Tourk'e g Tourk".
    Kersam

    ReplyDelete
  23. *** "Tourk'e g mna Tourk" (g nerek skhalin).
    K.

    ReplyDelete
  24. Tatul HakobyanSeptember 03, 2010

    Աննայի հետ համաձայն եմ այն իմաստով, որ Հայաստանը և համայն հայությունը պիտի զբաղվի Հայաստանի տնտեսության և ընդհանրապես ներքին խնդիրներով։ Ես իմ հրապարակային ելույթներում այլևս չեմ խորշում ասել, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե Թուրքիան է կամ Ադրբեջանը, այլ Հայաստանի թիվ մեկ խնդիրը նրա ներսում է։ Հայաստանի համար սպառնալիք են դարձել մեր ներքին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները։ Բոլորը խոսում են արդարության դեֆիցիտից, բայց չեն դատապարտում պարբերաբար կողծվող ընտրությունները, այն ամենօրյա անարդարությունները, որ կրում են հայաստանցիները միջին չինովնիկներից մինչև երկրի նախագահը։

    ReplyDelete
  25. ge shenorhavorem voragavor panaveje.Garachargem vor Tatoule mishd masnagtsi
    Houri

    ReplyDelete
  26. Համաձայն չեմ այն կարծիքին որ Հայաստանի թիւ մէկ խնդիրը ներքին հարցերը դարձած են։Այս վիճակը նոր չէ եւ միայն այս իշխանութիւններուն չի վերաբերիր։ Նրեքին հարցերը կարգաւորուին եթէ նորէն Թուրքիոյ նման «հարեւան» մը կամ Ազրպէյճանի հայութեան եւ Հայաստանին թիւ մէկ խնդիրը պիտի շարունակեն մնալ։Յամենայնդէպս կը շնորհաւորեմ նաեւ Ազդակը Թաթուլի նման աշխատակից ունենալու համար։ Հայկական թերթերուն համար նման լրագրողներ պէտք են։
    Օհան

    ReplyDelete
  27. Թուրքերը անշուշտ պիտի սուլեն եւ խանգարեն, բայց Ախթամարի ցուցարարները հարկ է գիտնան իրենց ընելիքը։ Լուռ ցոյցերու օրինակներ շատ կան։ Օրինակ, եթէ խումբ մը հաւաքուի դուրսը եւ մեղմ երգեր երգէ կամ, ինչպէս Թաթուլ Վանանդեցին կը գրէ, փոքր դրօշակներ ունենայ իւրաքանչիւրը իր ձեռքը, անշուշտ հայկական դրօշակի մասին է խօսքը, եւ զայն լուռ վեր բարձրացնէ, դուրսը, ոչ թէ պատարագի ընթացքին, ոստիկանութեան հետ բախում մը հաւանական է, բայց միշտ խաղաղ պէտք է մնալ եւ խելքը պակաս հայերը այդ կողմերը չղրկել։ Կարելի է ծրագրել։ Կ’արժէ ծրագրել։
    Յովակիմ

    ReplyDelete
  28. Lnfaw -ին:
    Անձնական բլոգումդ մէկ բառ հայերէն չես գրել,/բացառաբար ռուսերեն/ մեզ էլ խորհուրդ ես տալիս գնալ? երբ դու քո լեզուն կը հարգես, այն ժամանակ էլ մենք քո խորհուրդը լուրջ կընդունենք:քո նման մարդկանց կողմ լինելն ինձ մոտ ավելի է հաստատում այն միտքը,որ պետք է Չ'գնալ:Լրագրողները թող գնան, բայց հայ բազմություն չի պիտի լինի: էս դարում էլ պիտի ենթարկվենք թուրքերի խաղերին?

    ReplyDelete
  29. Hovagim Tatoul Vavntetsi-yin vor? hotvadsin masin e khosket
    Nigol

    ReplyDelete
  30. Սիրելի անանուն բարեկամ,
    ինծի ծանօթ է, որ լրագրողներէն զատ հայ ուխտաւորներ ալ ներկայ պիտի ըլլան պատարագին։ Այս մէկը` առ ի գիտութիւն։
    Սիրելի Նիկոլ,
    շատոնց չենք “տեսնուսծ”. կարօտցանք։ Յուսամ հալդ-քէֆդ լաւ է։ Տնեցիներուն բարեւ ըրէ։ Թաթուլին յօդուածին չէ ըրած ակնարկութիւնս, այլ իր այստեղի գրութեան, մեկնաբանութեան, ուր կը պատմէ, թէ ինք եւ Էդիկ Յովսէփեանը դրօշակ պարզած են Պուրսայի մէջ։ Ատոր է ըրած ակնարկութիւնս։
    Յովակիմ

    ReplyDelete
  31. Յովակիմ, էդիկ Բաղդասարեա՞ն ըսել կ'ուզես:
    ՅԱԿՈԲ ԻՍԲԷԿԵԱՆ

    ReplyDelete
  32. Այո. ներողութիւն։
    Յովակիմ

    ReplyDelete