ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Հայ յեղափոխական դաշնակցութիւնը յայտարարում է քաղաքական համաձայնական կառավարութեան իր մասնակցութիւնը դադարեցնելու մասին:
Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակութիւնը, հանրային հնչեղութիւնը եւ հետեւանքները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները:
Նախ` ՀՅԴ-ն համաձայնական կառավարութեան մաս կազմեց նախագահական ընտրութիւններից յետոյ երկրում ստեղծուած ճգնաժամը, հայկական երկու պետութիւնների անկախութեանն ու անվտանգութեանն ուղղուած ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով յաղթահարելու եւ համակարգուած բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով:
Այս ընթացքում որոշակի յաջողութիւններ արձանագրուեցին, սակայն անյաղթահարելի սկզբունքային տարաձայնութիւն առաջացաւ արտաքին քաղաքականութեան ուղեգծի շուրջ:
Մենք մշտապէս համոզուած ենք եղել, որ պետութեան ազգային անվտանգութեան ռազմավարական ուղղութիւններից մէկը Հայոց ցեղասպանութեան համընդհանուր, մասնաւորապէս` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Սա դիտարկուել է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ շրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համաթեքսթում: Այս առումով, ինչպէս արդէն յայտարարել ենք, մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրէին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցուածքների համաթեքսթում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնների համատեղ յայտարարութեան ընդունումը: Ունենք նաեւ սկզբունքային տարաձայնութիւններ Հայաստան-Թուրքիա բանակցութիւններում արծարծուող որոշ դրոյթների վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշման հարցում: Այդ դրոյթների վերաբերեալ ամբողջական տեսակէտները կ՚արտայայտենք դրանց հրապարակային քննարկումների ժամանակ:
Յետայսու ՀՅ Դաշնակցութիւնը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր` ընդդիմադիր ուժի կարգավիճակով: Մեր հիմնական առաջնահերթութիւնները լինելու են.
1.- Դառնալ իշխանութեան լիարժէք այլընտրանք` բոլոր հիմնահարցերի վերաբերեալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները:
2.- Որպէս ընդդիմութիւն ստանձնել իշխանութիւններին արդիւնաւէտօրէն հակակշռելու եւ զսպելու դերակատարութիւն:
3.- Իրականացնել անհրաժեշտ գործառոյթներ` քաղաքական դաշտի առողջացման եւ բիւրեղացման, իշխանութիւն-ընդդիմութիւն քաղաքակիրթ յարաբերութիւնների ձեւաւորման, ընկերային արդարութեան հաստատման եւ ժողովրդավարութեան ամրապնդման նպատակով:
4.- Ծաւալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունէութիւն՝ դրսեւորելով ՀՅ Դաշնակցութեան գաղափարաքաղաքական ինքնատիպութիւնը:
5.- Հայ-թուրքական յարաբերութիւնների, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացներում առաջնորդուել բացառապէս ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայութեամբ:
Մենք գնահատելի ենք համարում համաձայնական կառավարութեան գործընկերների հետ համատեղ գործունէութիւնը եւ յաջողութիւն ենք մաղթում նրանց աշխատանքներին` ի շահ մեր պետութեան եւ ժողովրդի:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
27 ապրիլ, 2009